ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 18 · ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 115. Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
Հոդված 115. Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Վարչական դատարանի միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
(115-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 25.11.2008 ՍԴՈ-780 որոշմամբ)