ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԱԾ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 119. Գործի նոր վարույթ հարուցելը
Հոդված 119. Գործի նոր վարույթ հարուցելը
1. Վճռաբեկ դատարանի կողմից վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում վարչական դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ` վճռաբեկ դատարանի դատական ակտը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:
2. Գործի նոր քննության վարույթ հարուցելու միջանկյալ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասում նշված դատական կազմը:
3. Միջանկյալ դատական ակտը եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է դատավարության մասնակիցներին: