Հոդված 127. Որոշումների դեմ բերված բողոքի բովանդակությունը
Հոդված 127. Որոշումների դեմ բերված բողոքի բովանդակությունը
1. Որոշումների դեմ բերված բողոքում պետք է նշվեն`
1) վարչական դատարանի անվանումը.
2) բողոքը բերող անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) դատարանի նստավայրի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) բողոք բերող անձի պահանջը.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Բողոքին կցվում է նաև ապացույց առ այն, որ բողոքը և դրան կցվող փաստաթղթերը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվել են դատավարության մասնակիցներին:
3. Որոշումների դեմ բերված բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
4. Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է գործը վարելու` նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթը, եթե տվյալ գործով այն նախկինում չի ներկայացվել: