ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 118. Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգը, հիմքերը և վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում
Հոդված 118. Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգը, հիմքերը և վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում
1. Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի և գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:
2. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը:
(118-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր 25.11.2008 ՍԴՈ-780 որոշմամբ)