Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Պայմանավորող կողմի օպերատորի կողմից մյուս Պայմանավորող կողմի տարածքում սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում, այդ մյուս Պայմանավորող կողմի իրավասու մարմիններն այդ մասին տեղեկացնում են Պայմանավորող կողմի համապատասխան իրավասու մարմիններին, որտեղ գրանցված է փոխադրամիջոցը:

2. Այն Պայմանավորող կողմի իրավասու մարմինները, որի տարածքում կատարվել է խախտումը, կարող են մյուս Պայմանավորող կողմի իրավասու մարմիններից պահանջել՝

1) նախազգուշացում կիրառելու խախտումը կատարած օպերատորի նկատմամբ,

2) օպերատորին ժամանակավորապես, մասնակի կամ ամբողջությամբ զրկելու այն Պայմանավորող կողմի տարածքում ավտոտրանսպորտային փոխադրում իրականացնելու լիցենզիայից, որի տարածքում տեղի է ունեցել խախտումը:

3. Պայմանավորող կողմերի իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են սույն հոդվածի 2-րդ պարբերության դրույթների համաձայն ձեռնարկված միջոցների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։