Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրի նպատակներով՝
1. «Օպերատոր» նշանակում է ցանկացած ֆիզիկական, ցանկացած իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող առևտրային գործընկերություն, որը գտնվում է կամ որի նստավայրը Լեհաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում է՝ իրականացնելով միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ` համաձայն այդ պետության ներքին կանոնակարգերի:
2. «Փոխադրամիջոց» նշանակում է շարժիչային փոխադրամիջոց, որը գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում և իր կառուցվածքով նախատեսված է ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Այս տերմինը վերաբերում է նաև փոխադրամիջոցների համակցությանը, երբ շարժիչային փոխադրամիջոցի կազմում ընդգրկված է կիսակցորդ կամ կցորդ:
3. «Ավտոբուս» նշանակում է շարժիչային փոխադրամիջոց, որն իր կառուցվածքով հարմար է իննից ավելի ուղևորների փոխադրման համար` ներառյալ վարորդը:
4. «Ավտոտրանսպորտային կանոնավոր ուղևորափոխադրում» նշանակում է սահմանված երթուղիներով ավտոբուսով ուղևորափոխադրում` նախապես հաստատված և հրապարակված չվացուցակին և սակագներին համապատասխան:
5. «Ճոճանակային ավտոտրանսպորտային ուղևորափոխադրում» նշանակում է ուղևորների կազմակերպված խմբերի` մեկ մեկնման կետից դեպի մեկ նպատակակետ և հետադարձ ուղղությամբ կատարվող կրկնվող ուղևորություններ` պայմանով, որ պահպանվել են հետևյալ լրացուցիչ պայմանները՝
ա) դեպի դուրս մեկնող ուղևորների յուրաքանչյուր խումբ հետ է փոխադրվում դեպի մեկնման վայր,
բ) ճոճանակային փոխադրումների ընթացքում առաջին հետադարձ ուղևորությունը և վերջին դեպի դուրս ուղևորությունը կատարվում են չբեռնված փոխադրամիջոցներով:
Մեկնման վայր և նպատակակետ համապատասխանաբար նշանակում են այն վայրերը, որտեղից սկսվում կամ որտեղ ավարտվում է ուղևորությունը, ինչպես նաև այդ վայրերի շրջակա 50 կմ շառավղում ընդգրկված տարածքը:
6. «Ոչ կանոնավոր ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներ» նշանակում է 4-րդ և 5-րդ կետերով սահմանված փոխադրումից տարբերվող այլ փոխադրում:
Ուղևորափոխադրումները