Հոդված 17
Հոդված 17
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորող կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր հետո:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` դիվանագիտական ուղիներով ծանուցելով իր մտադրության մասին: Այդ դեպքում, սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է Վարշավա քաղաքում 2013 թվականի հունիսի 25-ին երկու բնօրինակով` յուրաքանչյուրը հայերենով, լեհերենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 30-ին