Հոդված 11
Հոդված 11
1. Փոխադրամիջոցները շահագործելու համար պահանջվող սարքավորումները և պաշարները` ներառյալ վառելանյութը, որը պահվում է տվյալ փոխադրամիջոցում արտադրողի կողմից մշտապես տեղադրված ստանդարտ բաքերում, ինչպես նաև քսանյութերը ընդունող Պայմանավորվող կողմի պետության տարածքում, այդ երկրի համապատասխան ներքին կանոնակարգերի համաձայն, ազատվում են ներմուծման բոլոր տուրքերից, հարկերից և այլ գանձումներից` պայմանով, որ դրանք չեն փոխանցվում և (կամ) վաճառվում այդ Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Պահեստամասերը, որոնք ժամանակավորապես ներմուծվել են վնասված փոխադրամիջոցի կամ մյուս Պայմանավորող կողմի տարածքում վնասված փոխադրամիջոցի վերանորոգման համար, ազատվում են բոլոր տեսակի ներմուծման տուրքերից, հարկերից և այլ գանձումներից` համաձայն ընդունող Պայմանավորվող կողմի համապատասխան ներքին կանոնակարգերի:
3. Չօգտագործված և փոխարինված պահեստամասերը պետք է հետ արտահանվեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքից: