Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Պայմանավորող կողմերի իրավասու մարմինները ստեղծում են Համատեղ կոմիտե, որը կապահովի սույն Համաձայնագրի դրույթների կիրարկումը և կկայացնի որոշումներ ընդհանուր կարգավորում պահանջող խնդիրների շուրջ:

2. Համատեղ կոմիտեի հանդիպումները հրավիրվում են ըստ անհրաժեշտության՝ հաջորդաբար Պայմանավորվող կողմերի տարածքներում:

3. Համատեղ կոմիտեն կազմում է սույն Համաձայնագրի Կատարման արձանագրությունը, որտեղ ամրագրվում է՝

1) թույլտվությունների տրամադրման կարգը և պայմանները,

2) թույլտվությունների կատեգորիաները, ինչպես նաև դրանց տրամադրման պայմանները և եղանակները,

3) Պայմանավորող կողմերի իրավասու մարմինները, որոնք պատասխանատու են սույն Համաձայնագրի համապատասխան դրույթների կիրարկման համար,

4) սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող այլ հարցեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։