Հոդված 3
Հոդված 3
1. Ավտոբուսով կատարվող կանոնավոր, ճոճանակային և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները իրականացվում են թույլտվությունների համակարգով՝ բացառությամբ 4-րդ հոդվածում ամրագրված տրանսպորտային ծառայությունների, որոնց համար թույլտվություններ չեն պահանջվում:
2. Կանոնավոր ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումների համար թույլտվությունները տրամադրվում են, փոխադարձ համաձայնությամբ, Պայմանավորող կողմերի իրավասու մարմինների կողմից իրենց պետության տարածքում իրականացվող փոխադրումների որևէ հատվածի համար: