Հոդված 5
Հոդված 5
1. Բեռնափոխադրումները իրականացվում են թույլտվությունների համակարգի համաձայն՝ բացառությամբ 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունում ամրագրված փոխադրումների կատեգորիաների և 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում ամրագրված երթերի կատեգորիաների, որոնք ազատված են ցանկացած թույլտվության պահանջից:
2. Յուրաքանչյուր փոխադրման և յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար պետք է ձեռք բերել համապատասխան անհատական թույլտվություն: Թույլտվությունն իրավունք է տալիս կատարելու դեպի դուրս և հետադարձ ուղղությամբ մեկ երթ: Չբեռնված բեռնատար փոխադրամիջոցների երթերի համար նույնպես պահանջվում են թույլտվություններ՝ բացառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում ամրագրված երթերի:
3. Այն դեպքում, երբ փոխադրումն իրականացվում է փոխադրամիջոցի համակցություններով, որում շարժիչային փոխադրամիջոցը և կիսակցորդը կամ կցորդը գրանցված են տարբեր պետություններում, ապա սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են փոխադրամիջոցների բոլոր համակցությունների նկատմամբ, եթե շարժիչային փոխադրամիջոցը գրանցված է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:
4. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները յուրաքանչյուր տարի փոխանակում են համաձայնեցված թվով թույլտվությունների ձևեր:
5. Թույլտվությունները վավերական են մեկ օրացուցային տարի ժամկետով: