Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Թույլտվության պահանջներից ազատված են փոխադրման հետևյալ կատեգորիաները՝

1) տեղահանվող գույք,

2) նյութեր և պարագաներ՝ ներառյալ տոնավաճառների, ցուցահանդեսների կամ ոչ առևտրային միջոցառումների համար նախատեսված արվեստի գործեր,

3) կենդանի կենդանիներ,

4) տրանսպորտային միջոցներ, խոշոր եղջերավոր անասուններ, սարքավորումներ, սպորտային միջոցառումների համար նախատեսված պարագաներ և գույք,

5) թատերական դեկորացիաներ և հավաքածուներ, երաժշտական գործիքներ, միայն հասարակական և տեղեկատվական նպատակներով օգտագործվող, ինչպես նաև ռադիոձայնագրությունների, կամ կինո կամ հեռուստատեսային արտադրանքի կամ կրկեսային ներկայացումների համար նախատեսված նյութեր և պարագաներ,

6) աճյուններ, դիակներ կամ մոխիրներ,

7) մարդասիրական, բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների կամ բնական աղետների վերացման նպատակներով փոխադրումներ,

8) 3.5 տոննան չգերազանցող օգտակար բեռնվածությամբ կամ 6 տոննան չգերազանցող ընդհանուր բեռնվածությամբ փոխադրամիջոցներով կատարվող փոխադրումներ:

2. Թույլտվության պահանջից ազատված են երթերի հետևյալ կատեգորիաները՝

1) Պայմանավորվող կողմի կամ երրորդ պետության տարածքում բեռնատար փոխադրամիջոցների չբեռնված երթերը, որոնք ուղարկված են փոխարինելու վնասված փոխադրամիջոցին և նման փոխադրամիջոցներից վերբեռնելու ապրանքներ,

2) ճանապարհային օգնության փոխադրամիջոցների երթերը:

3. Համատեղ կոմիտեն կարող է նախաձեռնել 1-ին պարբերությունում ամրագրված փոխադրումների կատեգորիաներից տարբերվող այլ փոխադրումների և 2-րդ պարբերությունում ամրագրված երթերի կատեգորիաներից տարբերվող այլ երթերի` թույլտվության պահանջից ազատումը: Այս ազատումը չի խախտում Պայմանավորվող կողմերի ներքին կանոնակարգերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։