Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «ծրագրերով» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ մասերով.
«7.1. Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները` սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և համապատասխանաբար քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի ու հատուկ քննչական ծառայության պետի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը կազմում և համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահին ու հատուկ քննչական ծառայության պետին է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց հաջորդ տարվա ուսուցման ծրագրերը։
7.2. Սույն հոդվածի 7.1-ին մասին համապատասխան կազմված ուսուցման ծրագրերը ստանալու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը Ռեկտորին են ներկայացնում իրենց համաձայնությունը կամ առարկություններն ու դիտողությունները ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա Ռեկտորը ըստ անհրաժեշտության վերանայում է ուսուցման ծրագրերը և դրանք ներկայացնում Խորհրդին: Եթե Խորհուրդը իր անդամների ձայների 2/3-ով սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը համարում է ամբողջությամբ կամ մասնակի անընդունելի, ապա Խորհրդի որոշումը կայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում համապատասխանաբար քննչական կոմիտեի նախագահը և հատուկ քննչական ծառայության պետը պետք է ներկայացնեն ուսուցման ծրագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք քննարկվում են սույն հոդվածի 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված կարգով:».
4) 6-րդ մասի երկրորդ նախադասության «հաջորդ» բառը փոխարինել «համապատասխան» բառով.
5) 8-րդ մասը «դատախազների,» բառից հետո լրացնել «քննիչների,» բառով, իսկ «պետական ծառայողների» բառերից հետո` «, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների» բառերով.
6) 9-րդ մասը «դատախազը» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի նախագահը, հատուկ քննչական ծառայության պետը» բառերով: