Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 26-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում քննչական կոմիտեի նախագահի նշանակած երեք քննիչ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:».
2) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 7.1-ին և 9.1-ին մասերով.
«5.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:».
«7.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:».
«9.1. Քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:».
4) 12-րդ մասի «1-ին, 2-րդ, 6-րդ և 7-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ, 2.1-ին, 6-րդ, 7-րդ և 7.1-ին» բառերով, իսկ «4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ» բառերը` «4-րդ, 5-րդ, 5.1-ին, 8-րդ, 9-րդ և 9.1-ին» բառերով: