Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 22-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:
2.2. Հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանվում են «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:».
2) 5-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով: