Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 17-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին:».
2) 3-րդ մասը «Խորհուրդը» բառից հետո լրացնել «, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով` քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը» բառերով, իսկ «դատավորների» բառից հետո` «, քննիչների» բառով.
3) 4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «, քննիչների» բառով: