Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 7. Պատճառված վնասի չափը որոշելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Պատճառված վնասի չափը որոշելը

1. Պատճառված վնասի չափը որոշվում է փաստացի կորուստներով` զորամասի հաշվապահական հաշվառման տվյալների և կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար կատարված կամ կատարվելիք ծախսերի հանրագումարի հիման վրա:

2. Պատճառված վնասի չափը որոշելիս հաշվի են առնվում գույքի մաշվածության աստիճանը և բնական կորուստները` վնասը հայտնաբերելու օրվա դրությամբ սահմանված նորմաների համաձայն: Բոլոր դեպքերում վերականգնման ենթակա վնասի չափը չի կարող պակաս լինել այդ գույքի սկզբնական արժեքի 25 տոկոսից, բայց ոչ պակաս նրա ջարդոնի արժեքից:

3. Զինծառայողին (աշխատողին) հաստիքով չնախատեսված պաշտոնի անօրինական նշանակելու հետևանքով պատճառված վնասի չափը որոշվում է վճարված պաշտոնային դրույքաչափի չափով, իսկ նրան փաստորեն զբաղեցրածից ավելի բարձր պաշտոնի անօրինական նշանակելու դեպքում` վճարված և փաստացի զբաղեցրած պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով:

4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում պատճառված վնասի չափը որոշվում է ռազմաբժշկական և առողջապահական հաստատություններում զինծառայողների բուժման փաստացի ծախսերով:

5. Համատեղ պատճառված վնասի չափը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուրի մեղքի աստիճանն ու նյութական պատասխանատվության տեսակը:

(7-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։