Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Պատճառված վնասը հատուցելը զինծառայողին զորացրելու կամ ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Պատճառված վնասը հատուցելը զինծառայողին զորացրելու կամ ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում

1. Եթե վնաս պատճառած զինծառայողը զորացրվել է (մեկնել է վարժական հավաքի ավարտից հետո) և չի ենթարկվել նյութական պատասխանատվության, ապա վնասի բռնագանձումը կատարում է դատարանը` զորամասի հրամանատարի (պետի) հայցի հիման վրա և օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոնների համաձայն:

2. Եթե վնաս պատճառած զինծառայողը զորացրվել է (մեկնել է վարժական հավաքի ավարտից հետո) և զորացրման (վարժական հավաքների ավարտի) օրվա դրությամբ չի հատուցել պատճառած վնասը կամ հատուցել է մասամբ, վնասի կամ դրա չհատուցված մասի բռնագանձումը կատարվում է նրա դրամական այլ միջոցների և գույքի հաշվին` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոնների համաձայն:

3. Պատճառված վնասը չհատուցած (մասամբ հատուցած) զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարվում են ծառայության նոր վայրում` վարձատրության մասին վկայականի գրառումների հիման վրա:

Եթե մինչև տեղափոխվելը զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու մասին հրաման չի տրվել, ապա զորամասի հրամանատարը (պետը) պարտավոր է հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման պատճենը եռօրյա ժամկետում ուղարկել ծառայության նոր վայր` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետներում հրաման արձակելու և կատարման ներկայացնելու համար:

(9-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։