Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 8. Զինծառայողների պատճառած վնասը հատուցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Զինծառայողների պատճառած վնասը հատուցելը

1. Զինծառայողի պատճառած վնասը հատուցվում է դատարանի վճռի հիման վրա` սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով` զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու միջոցով:

Եթե պատճառված վնասի չափը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի 500-ապատիկը, ապա վնասի հատուցումը կատարվում է զինծառայողի դրամական այլ միջոցների և գույքի հաշվին` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոններով:

2. Զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարվում են կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման հիման վրա զորամասի հրամանատարի (պետի) տված հրամանով:

Զինծառայողի պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու մասին զորամասի հրամանատարի (պետի) հրամանը պետք է արձակվի հարկադիր կատարման մարմնի կայացրած որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում և ներկայացվի կատարման 7 օրվա ընթացքում:

Զորամասի հրամանատարի (պետի)` սահմանված կարգի խախտմամբ տված պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու մասին հրամանը զինծառայողը կարող է բողոքարկել վերադաս հրամանատարին (պետին) կամ որոշում կայացրած հարկադիր կատարման մարմնին:

3. Պատճառված վնասը զինծառայողը կարող է կամավոր հատուցել նաև մինչև զորամասի հրամանատարի (պետի)` վնասը հատուցելու հայցով դատարան դիմելը, եթե նա համաձայն է իրեն ներկայացվող նյութական պատասխանատվության պայմաններին և վնասի հատուցման չափերին:

4. Դատարանը կարող է զինծառայողի համաձայնության դեպքում պարտավորեցնել նրան պատճառված վնասը հատուցել բնեղենով կամ դրամական արտահայտությամբ` ամբողջությամբ կամ մաս-մաս, առանց պաշտոնային դրույքաչափից պահումներ կատարելու` օրենքով սահմանված կատարողական վարույթի կանոններով:

5. Պատճառված վնասը հատուցվում է անկախ զինծառայողին կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հանգամանքից:

(8-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։