Գլուխ 3 · ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼԸ ԵՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 12. Դրամական պահումների իրականացման կարգը
Հոդված 12. Դրամական պահումների իրականացման կարգը
1. Պատճառված վնասի դիմաց զինծառայողի պաշտոնային դրույքաչափից ամենամսյա պահումները կատարվում են պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով:
2. Եթե զինծառայողի պաշտոնային դրույքաչափից կատարվում են օրենքով սահմանված այլ պահումներ, ապա դրանց ընդհանուր չափը չի կարող գերազանցել զինծառայողի պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը:
(12-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-161-Ն)