Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-12-22-ից մինչև 2013-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Քաղաքացիական ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները

գործել է մինչև 2013-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 15. Քաղաքացիական ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները

1. Քաղաքացիական ծառայողին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն` քաղաքացիական ծառայողի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:

2. Դրամական օգնությունը կարող է տրվել`

1) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան,

2) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,

3) տարերային աղետի հետևանքով քաղաքացիական ծառայողին վնաս պատճառելու.

4) քաղաքացիական ծառայողի ամուսնության (ներառյալ` փաստական) դեպքերում:

3. Դրամական օգնությունը կարող է տրվել քաղաքացիական ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից` սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների առկայության դեպքում:

(15-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, փոփ., խմբ., լրաց. 07.10.09 ՀՕ-182-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։