Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-12-22-ից մինչև 2013-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2013-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

աշխատավարձի սանդղակ` քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն) պաշտոնների որևէ ենթախմբի համար աշխատավարձի մակարդակների (դրույքաչափերի) շարք` նվազագույն մեծությունից առավելագույնը.

աշխատավարձի մակարդակ` պաշտոնային դրույքաչափի հերթական դիրք, որին համապատասխանում է բազային աշխատավարձի նկատմամբ սահմանված գործակիցը.

բազային աշխատավարձ (բազային պաշտոնային դրույքաչափ)` քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն չափ.

գործակից` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.

հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.

աշխատավարձի բնականոն աճ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում ծառայության ստաժի վրա հիմնված վերընթաց շարժում` համապատասխան ենթախմբի աշխատավարձի սանդղակով.

միավոր ավելացում (աճ)` աշխատավարձի սանդղակում պաշտոնային դրույքաչափերի հերթական ավելացման համար սահմանված տոկոսային աճ.

աշխատավարձի վերանայում` սույն օրենքով սահմանված կարգով բազային դրույքաչափի բարձրացման կամ աշխատավարձի սանդղակների կառուցվածքի, գործակիցների կամ դրանց միջև գոյություն ունեցող հարաբերակցությունների փոփոխության արդյունքում` հիմնական աշխատավարձի բոլոր դրույքաչափերում իրականացվող համարժեք փոփոխություններ.

հավելում` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տոկոսային ավելացում.

հավելավճար` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացում, որը սահմանված է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար.

պարգևատրում` միանվագ վճար, որը տրվում է քաղաքացիական ծառայողին` հիմք ընդունելով նրա` տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը կամ կատարողականի արդյունքները.

միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:

(2-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-185-Ն, լրաց., խմբ. 07.10.09 ՀՕ-182-Ն, լրաց. 02.03.11 ՀՕ-64-Ն, 13.11.12 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։