Հոդված 6. Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 6. Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Սննդամթերքի անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) սննդամթերքի անվտանգության բնագավառի պետական նպատակային ծրագրերի հաստատումը.
2) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.
3) սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգի սահմանումը.
4) սանիտարահիգիենիկ պահանջների և սննդամթերքի անվտանգության նորմերի սահմանումը.
5) կենսաբանական ակտիվ հավելումների գրանցման և հավաստագրի տրման կարգի հաստատումը` սահմանելով պահանջվող փաստաթղթերի ցանկերը, համապատասխան փորձագիտական եզրակացությունների ձևերն ու փորձաքննությունների վճարների չափերը.
6) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը ներկայացվող պահանջների և ցանկի հաստատումը, որոնք օգտագործվում են սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում.
7) արտադրության և շրջանառության փուլերում կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությանը ներկայացվող պահանջների հաստատումը.
8) արտադրության և շրջանառության փուլերում կիրառման համար արգելված կենսաբանական ակտիվ հավելումների ցանկի հաստատումը.
9) Հայաստանի Հանրապետությունում թույլատրված սննդային հավելումների ցանկի հաստատումը.
10) տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջների հաստատումը.
11) Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի միասնական ցանկերի հաստատումը.
12) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և սննդամթերքի մատակարարների պետական գրանցման և վկայականի ռեեստրի վարման կարգերի հաստատումը.
13) կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգի հաստատումը.
14) սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների, այդ թվում` սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը.
15) սննդամթերքի սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգի, պետական գրանցման վկայականի ձևի հաստատումը.
16) սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր փոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային հսկողության ընթացակարգի հաստատումը.
17) սննդամթերքի արտադրության և շրջանառության առաձին ոլորտներին ներկայացվող պահանջների հաստատումը.
18) պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման ժամանակացույցի սահմանումը.
19) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշմանը ներկայացվող պահանջների և մակնշման առանձնահատկությունների սահմանումը.
20) վտանգավոր սննդամթերքի օգտահանման և ոչնչացման կարգի սահմանումը.
21) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը: