Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 8. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

1. Սննդամթերքի արտադրությունը (բացառությամբ հանրային սննդի), տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն իրավական ակտերով սահմանված և արտադրողի սահմանած պահանջները:

3. Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող խմելու ջուրը պետք է համապատասխանի իրավական ակտերով սահմանված խմելու ջրին ներկայացվող պահանջներին:

4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չթույլատրված սննդային հավելումներ:

5. Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ փոփոխեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը:

6. Սննդամթերքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումը և իրացումը կատարվում են իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ ինքնահսկման համակարգ:

8. Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով վերահսկող մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում:

9. Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման և կիրարկման նպատակով սննդի շղթայի օպերատորն ապահովում է աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։