Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 11. Սննդամթերքը շրջանառության մեջ դնելը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Սննդամթերքը շրջանառության մեջ դնելը

1. Սննդամթերքը և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:

2. Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը.

2) կենսաբանական ակտիվ հավելումներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հսկման ենթակա թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությունը.

3) կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, եթե դրանց անվանումը համընկնում կամ շփոթեցնելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված դեղի անվանմանը.

4) Հայաստանի Հանրապետությունում արտադրել, ներմուծել և շուկայահանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գրանցման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված սննդամթերքը` առանց դրա` սահմանված կարգով գրանցելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

3. Կենսաբանական ակտիվ հավելումների գրանցումը, գրանցումը մերժելը, կասեցնելը, անվավեր ճանաչելը և գրանցման ժամկետի երկարաձգման իրականացումն ապահովում է վերահսկող մարմինը` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ոլորտի լիազոր մարմինների տված եզրակացության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։