Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 15. Արտադրության, վերամշակման և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգության հիմնավորման ընթացակարգը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Արտադրության, վերամշակման և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգության հիմնավորման ընթացակարգը

1. Արգելվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժասանիտարական հաշվառված ձևաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր, հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայի եզրակացություն):

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերն արտադրության մեջ կարող են օգտագործվել միայն անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման մթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող բուսական ծագման սննդամթերքը «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա է բուսասանիտարական մշտադիտարկման (մոնիթորինգի):

5. Սննդամթերքի առևտուրը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։