Հոդված 22. Սննդի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները
Հոդված 22. Սննդի շղթայի օպերատորների իրավունքները և պարտականությունները
1. Սննդի շղթայի օպերատորներն իրավունք ունեն`
1) վերահսկող մարմնից ստանալու սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.
2) սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
2. Սննդի շղթայի օպերատորները պարտավոր են`
1) ապահովել սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառույթները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, հարստացված, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանում ընդգրկելու համար սննդի շղթայի օպերատորների գրանցման և ռեեստր վարող մարմնի սահմանած կարգով տրամադրել իրենց կողմից արտադրվող և (կամ) շուկայահանվող այդպիսի արտադրանքի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.
3) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել վերահսկող մարմնի պաշտոնատար անձի մուտքը համապատասխան արտադրամասեր, սահմանված կարգով տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.
4) համագործակցել վերահսկող մարմնի հետ` ռիսկի կանխարգելման կամ նվազեցման նպատակով.
5) ռիսկի վերլուծության նպատակով վերահսկող մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր սննդամթերքի, դրա հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունը որոշելու համար.
6) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը.
7) ձեռնարկել համապատասխան ուղղիչ գործողություններ` վերահսկող մարմնի կողմից պետական վերահսկողության իրականացման ընթացքում բացահայտված խնդիրներն ու խախտումները վերացնելու համար.
8) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:
3. Սննդի շղթայի օպերատորները պատասխանատու են անվտանգ սննդամթերք արտադրելու համար: