Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 16. Բույսերի կարանտինի սահմանումը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 16. Բույսերի կարանտինի սահմանումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման, մեկուսացման, վերացման և տարածման կանխարգելման նպատակով իրականացված բուսասանիտարական մշտադիտարկման և լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա, կարանտին օրգանիզմից զերծ գոտում կարանտին վնասակար օրգանիզմով վարակվածություն հայտնաբերվելու դեպքում`

1) լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են լիազոր մարմնի, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, բուսասանիտարիայի ոլորտի գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

2) ժամանակավոր աշխատանքային խումբը լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ` կարանտին գոտում իրականացվող միջոցառումների վերաբերյալ.

3) լիազոր մարմինը հաստատում է հայտնաբերված վնասակար օրգանիզմի անվանումը, դրանց տարածման սահմանները (արեալները), հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի և հարող տարածքների սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը և կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` միաժամանակ ներկայացնելով սույն կետով նախատեսված փաստաթղթերը.

4) բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող տարածքում կամ դրանց մի մասում.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով լիազոր մարմինը կարանտին գոտում իրականացնում է վերահսկողություն կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման և կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:

2. Բույսերի կարանտին սահմանված գոտիներից բույսերը և բուսական արտադրանքը, սերմերը և տնկանյութը դուրս բերելը կատարվում է լիազոր մարմնի տված բուսասանիտարական անձնագրի առկայությամբ: Առանց բուսասանիտարական անձնագրի դուրս բերված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում` ոչնչացման:

3. Արգելվում են կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը և չհետազոտված տարածքներից պատվաստակալների և պատվաստացուների մթերումն ու օգտագործումը:

4. Տնկանյութի արտադրությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված և իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները և կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, բուսասանիտարական միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:

5. Կարանտին սահմանված գոտում բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ և (կամ) իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում և անցկացնում են վերահսկողություն իրականացնող մարմնի անմիջական հսկողության ներքո:

6. Եթե կարանտին սահմանված գոտում բուսասանիտարական զննումից և (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է և վնասակար օրգանիզմների տարածման ռիսկ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։