Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով ագրոքիմիկատների վերաբերյալ սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ գրանցված և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված պեստիցիդները համարվում են գրանցված 10 տարի ժամկետով` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-209-Ն օրենքը:
5. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-209-Ն օրենքի համաձայն ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. հուլիսի 22
Երևան
ՀՕ-140-Ն