Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Հոդված 18. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 18. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծումն ու ոչնչացումը

1. Բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների մուտքը, տարածումն ու վարակի օջախները վերացնելու նպատակով բուսասանիտարական փորձաքննության արդյունքում բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի տված եզրակացության հիման վրա վարակակիր կամ հիվանդության կասկած առաջացնող բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաները վարակազերծվում կամ ոչնչացվում են` բուսասանիտարական կանոններին համապատասխան` բուսասանիտարական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հսկողությամբ:

2. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծման անհրաժեշտությունը, կատարման վայրը և եղանակը որոշում է բուսասանիտարական լիազոր մարմնի պաշտոնատար անձը:

3. Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների վարակազերծման և ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։