Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) լիազոր մարմին (մարմիններ)` բուսասանիտարիայի բնագավառում քաղաքականություն մշակող, վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին (մարմիններ).

2) բույսեր` բույսերն ամբողջությամբ և բույսերի առանձին մասերը, այդ թվում` սերմերը, սաղմը.

3) բուսասանիտարիա` առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ.

4) բույսերի կարանտին` բույսերի պաշտպանության պետական միջոցառումների համալիր, որի նպատակն է բացահայտել, մեկուսացնել և վերացնել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների համար կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված օջախները.

5) բուսական արտադրանք` բուսական ծագման չվերամշակված նյութ, ինչպես նաև վերամշակված մթերքներ (բացառությամբ ջերմամշակում անցածների), որոնք իրենց բնույթով կամ վերամշակման եղանակով կարող են ստեղծել վնասակար օրգանիզմների ներթափանցման և (կամ) տարածման վտանգ.

6) բուսասանիտարական ռիսկի վերլուծություն` կենսաբանական և տնտեսական տվյալների գնահատում` վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, դրանց դեմ պայքարի բուսասանիտարական միջոցառումներ իրականացնելու կամ բուսասանիտարական միջոցառումներն ուժեղացնելու նպատակով.

7) բուսասանիտարական կանոններ և նորմեր` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված բուսասանիտարական պահանջներ.

8) բույսերի պաշտպանություն` բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, բույսերի և կենդանիների պաշտպանությանն ուղղված վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների համալիր.

9) բուսասանիտարական զննում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ակնադիտական հետազոտություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով.

10) բույսերի կարանտին վնասակար օրգանիզմ` վտանգի ենթարկված գոտու համար տնտեսական նշանակություն ունեցող վնասակար օրգանիզմ, որը տվյալ գոտում դեռևս բացակայում է կամ առկա է սահմանափակ, հանդիսանում է պայքարի օբյեկտ և պաշտոնապես հսկվում է.

11) բույսերի վնասակար օրգանիզմ` բույսերի, բուսական արտադրանքի համար հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի ցանկացած տեսակ.

12) բույսերի կարանտին գոտի` տարածք, որտեղ գոյություն ունի կարանտին վնասակար օրգանիզմ, որի հետագա տարածումը կանխարգելելու և վերացնելու նպատակով սահմանվել է կարանտին հսկողություն, և անցկացվում են բուսասանիտարական միջոցառումներ.

13) բույսերի կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմ` վնասակար օրգանիզմ, որի առկայությունը տնտեսական վնաս է հասցնում բույսերի նպատակային օգտագործմանը, և հսկվում ներմուծող երկրի կողմից.

14) բույսերի վնասակար օրգանիզմների դեմ պայքար` կարանտին վնասակար օրգանիզմների սերնդատվության ճնշման, մեկուսացման և (կամ) վերացման, ինչպես նաև կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների կառավարման նպատակով բուսասանիտարական կանոնների պարտադիր կիրառում.

15) կարգավորվող առարկա (կարանտին օբյեկտ)` ցանկացած բույս, բուսական արտադրանք, պահեստային տարածք, փաթեթավորման նյութ, տրանսպորտային միջոց, բեռնարկղ, հող և ցանկացած այլ օբյեկտ կամ նյութ, որը կարող է պարունակել կամ տարածել բույսերի վնասակար օրգանիզմ և որի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել բուսասանիտարական միջոցառումներ.

16) բուսասանիտարական փորձաքննություն` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների լաբորատոր հետազոտություն` վնասակար օրգանիզմի առկայությունը կամ բացակայությունը հայտնաբերելու նպատակով.

17) բուսասանիտարական հաշվառում` բուսասանիտարիայի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալների հավաքում, դասակարգում, պահպանում, թարմացում և օգտագործում.

18) բուսասանիտարական հաշվառման վկայական` բուսասանիտարական հաշվառման արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող փաստաթուղթ.

19) բուսասանիտարական միջոցառում` պաշտոնական գործընթաց` ուղղված կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և (կամ) տարածման կամ կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմից սպասվող տնտեսական վնասի սահմանափակմանը.

20) բուսասանիտարական անձնագիր` Հայաստանի Հանրապետությունում արտադրված բույսերը, բուսական արտադրանքը, կարգավորվող առարկաներն ուղեկցող փաստաթուղթ, որը հավաստում է դրանց ստուգված և կարանտին վնասակար օրգանիզմից զերծ լինելու մասին.

21) խմբաքանակ` նույն նշանակության, միևնույն արտադրողի կողմից գործողության նույն սկզբունքով արտադրված (պատրաստված), նույն բաղադրությամբ և անվտանգությունը բնութագրող սահմանված նույն պահանջներին համապատասխանող բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքի որոշակի քանակ, որն ուղեկցվում է ապրանքաուղեկից փաստաթղթով.

22) բուսասանիտարական ուսումնասիրություն` պաշտոնական միջոցառում` անցկացված սահմանված ժամանակահատվածում, վնասակար օրգանիզմի սերնդատվության բնութագրի կամ տվյալ գոտում վնասակար օրգանիզմների կազմի որոշման նպատակով.

23) բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք` բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկա.

24) ագրոքիմիկատներ` պարարտանյութեր, քիմիական հողաբարելավիչներ, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.

25) պեստիցիդ` ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ), սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները և ֆումիգանտները.

26) սերմանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։