Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է կերի և կերային հավելումների ներմուծման և արտահանման, արտադրության (ներառյալ` առաջնային), արտադրության անվտանգության ապահովման, պահման, պահեստավորման, փոխադրման, օգտագործման, իրացման, մակնշման, փաթեթավորման և գովազդի հետ կապված հարաբերությունները: