Գլուխ 4 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Ձեռնարկողի, ներկայացնողի և փաստաթղթեր մշակողի պատասխանատվությունը
Հոդված 19. Ձեռնարկողի, ներկայացնողի և փաստաթղթեր մշակողի պատասխանատվությունը
Ձեռնարկողը, ներկայացնողը և փաստաթղթեր մշակողը պատասխանատու են`
- նախագծային բոլոր փուլերում բնապահպանական պահանջների պահպանման և այդ նպատակով անհրաժեշտ աշխատանքների ու հետազոտությունների ֆինանսավորման,
- շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ներկայացված նյութերի համակողմանիության, գիտական հիմնավորվածության, որակի և ստույգության,
- նախագծային լուծումների էկոլոգիական հետևանքների,
- փորձաքննության ներկայացվող նյութերի ամբողջականության, ինչպես նաև անհրաժեշտ լրացուցիչ նյութերի և փաստաթղթերի ներկայացման,
- փորձաքննական եզրակացության պահանջների կատարման,
- նախատեսվող գործունեությունը կամ հայեցակարգը հասարակայնությանը ներկայացնելու համար: