Հոդված 3
Հոդված 3
Կողմերը խրախուսում են հայ և մոլդովացի կատարողների և խմբերի փոխադարձ մասնակցությունը միջազգային երաժշտական փառատոներին, մրցույթներին և ավանդական երաժշտական միջոցառումներին, որոնք տեղի են ունենում Կողմ հանդիսացող պետություններում, աջակցություն են ցույց տալիս համատեղ համերգային ծրագրերի և նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը, մենակատարների, ռեժիսոր-բեմադրիչների և պարուսույցների փոխանակումներին:
1) Կողմերը խրախուսում են հայ կատարողների և խմբերի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային փառատոներին.
ա) «Մերցիոշար» միջազգային երաժշտական փառատոն,
բ) «Հրավիրում է Մարիա Բիեշուն» օպերայի և բալետի միջազգային փառատոն,
գ) «Էթնոջազ» միջազգային փառատոն,
դ) էստրադային երաժշտության «Două inimi gemene» միջազգային փառատոն-մրցույթ,
ե) Ե. Կոկի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ,
զ) նոր երաժշտության միջազգային փառատոն:
2) Կողմերը խրախուսում են մոլդովացի կատարողների և խմբերի մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվող միջազգային փառատոներին.
ա) «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ» (ամենամյա, ք. Երևան),
բ) «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոն,
գ) «Վերադարձ» դասական երաժշտության միջազգային փառատոն,
դ) «Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների մրցույթ» (ամենամյա, ք. Երևան):