Հոդված 4
Հոդված 4
Կողմերը նպաստում են թատրոնների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը, կատարողների, բեմադրող խմբերի, քննադատների և թատերագետների փոխանակումներին, Հայաստանի Հանրապետությունում և Մոլդովայի Հանրապետությունում ներկայացումներ բեմադրելու նպատակով ռեժիսորներ հրավիրելուն, ինչպես նաև հյուրախաղերի կազմակերպմանը, Կողմ հանդիսացող պետություններում անցկացվող միջազգային թատերական փառատոներին և սեմինարներին մասնակցությանը:
1) Կողմերը խրախուսում են հայ կատարողների և խմբերի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային թատերական փառատոներին.
ա) «Եուդջեն Իոնեսկոյի թատրոնի բիենալեն» թատերական արվեստի միջազգային փառատոն,
բ) ազգային թատերական փառատոն,
գ) տիկնիկային թատրոնների միջազգային մեծ փառատոն,
դ) թատերական դպրոցների միջազգային փառատոն,
ե) կամերային թատրոնների և փոքր ձևաչափի ներկայացումների միջազգային փառատոն:
2) Կողմերը խրախուսում են մոլդովացի կատարողների և խմբերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող միջազգային թատերական փառատոներին:
ա) «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն (ամենամյա, ք. Երևան),
բ) «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն (ամենամյա, ք. Երևան),
գ) «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոն (ք. Երևան),
դ) «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոն: