Հոդված 8
Հոդված 8
Կողմերը խրախուսում են ժողովրդական ստեղծագործության բնագավառում համագործակցության զարգացումը և փոխանակում են տեղեկատվություն ժողովրդական արվեստների բնագավառում, այդ թվում՝ Կողմ հանդիսացող պետությունների տարածքներում անցկացվող միջազգային բանահյուսական փառատոների վերաբերյալ:
1) Կողմերը խրախուսում են հայ կատարողների և խմբերի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցկացվող բանահյուսական փառատոներին.
ա) «Նուֆերուլ ալբ» միջազգային բանահյուսական փառատոն,
բ) «Խորա Պրուտուլույ» ժողովրդական պարի միջազգային փառատոն,
գ) «Մեշտերուլ Մանոլե» միջազգային բանահյուսական փառատոն:
2) Կողմերը խրախուսում են մոլդովացի կատարողների և խմբերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային բանահյուսական փառատոներին: