Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին վերջին ծանուցումն ստանալու օրվանից: Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդող հնգամյա ժամկետներով, քանի դեռ Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացրել մյուս Կողմին Համաձայնագրի գործողության դադարեցման իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները կմնան ուժի մեջ այն պայմանավորվածությունների և ծրագրերի, նախագծերի և միջոցառումների առնչությամբ, որոնք արդեն ընդունված են եղել սույն Համաձայնագրի համաձայն, սակայն իրականացված չեն եղել նրա գործողության դադարեցման պահին:

Կատարված է Երևան քաղաքում 2013 թվականի մայիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ ի հայտ գալու դեպքում Կողմերը որպես հիմք կընդունեն տեքստի շարադրանքի ռուսերեն տարբերակը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. դեկտեմբերի 13-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։