Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կողմերը, իրենց պետությունների գործող օրենսդրությունների համաձայն՝

կզարգացնեն համագործակցություն` ուղղված պետություն-եկեղեցի, ազգամիջյան, միջդավանաբանական հարաբերությունների և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ փոխհարաբերությունների կարգավորման իրավական կանոնակարգմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը,

կփոխգործակցեն և կհամաձայնեցնեն իրենց գործունեությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված անձանց օգնություն ցուցաբերելու հարցում,

կիրականացնեն տեղեկատվության փոխանակում իրենց պետություններում ազգային և կրոնական վիճակի, պետություն-եկեղեցի, ազգամիջյան և միջդավանաբանական հարաբերությունների կարգավորման դաշտում տարվող պետական քաղաքականության, առանձին դավանանքների, կրոնական կազմակերպությունների (միավորումների) վերաբերյալ,

կհամագործակցեն կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կկազմակերպեն համատեղ գիտափորձնական համաժողովներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական հետազոտություններ, կիրականացնեն գիտական հետազոտությունների արդյունքների և Կողմ հանդիսացող պետություններում ազգային փոքրամասնությունների կարգավիճակի խնդիրներին առնչվող այլ տեղեկատվության փոխանակում,

կկազմակերպեն այլ միջոցառումներ, համատեղ ծրագրեր և նախագծեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։