Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ժամանակ ծագած բոլոր հարցերը կլուծվեն Կողմերի միջև՝ բանակցությունների կամ խորհրդակցությունների անցկացման միջոցով:

Կողմերը կձգտեն փոխադարձ համաձայնության հասնել այն բոլոր վիճելի հարցերի կարգավորման գործում, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ժամանակ:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արձանագրություններով: Այդպիսի լրացումներն ու փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

Սույն Համաձայնագիրը չի բացառում Կողմերի միջև նախապես համաձայնեցված այլ համատեղ միջոցառումների և նախագծերի իրականացումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։