Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

ՎՃԱՐՆԵՐԸ

1. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան՝ ԵԴԳԾ-ի ֆինանսավորումը ապահովվում է պարտադիր վճարների հաշվին, որոնք լրացվում են կամավոր վճարներով: Վճարները կարող են կատարվել փոխարկելի և ոչ փոխարկելի արժույթով և բնեղենով:

2. Պարտադիր վճարները կատարվում են տարեկան սկզբունքով սույն Արձանագրության այն բոլոր Պայմանավորվող կողմերի կողմից, որոնք գտնվում են ԵԴԳԾ-ի գործունեության աշխարհագրական շրջանակներում:

3. Կամավոր վճարները կարող են կատարվել սույն Արձանագրության Պայմանավորվող կողմերի կամ այն ստորագրող կողմերի կողմից, նույնիսկ եթե դրանց տարածքները գտնվում են ԵԴԳԾ-ի աշխարհագրական շրջանակներից դուրս, ինչպես նաև, ԵԴԳԾ-ի Ղեկավար մարմնի առաջարկությամբ` Գործադիր մարմնի կողմից հավանության արժանանալու պայմանով, կամ այլ երկրի, կազմակերպության կամ առանձին անձի կողմից, որոնք ցանկանում են օժանդակել աշխատանքային ծրագրի իրականացմանը:

4. Աշխատանքային ծրագրի տարեկան ծախսերը ծածկվում են պարտադիր վճարների հաշվին: Կանխիկով և բնեղենով կատարված վճարները, ինչպիսիք են՝ հյուրընկալող երկրի կողմից միջազգային կենտրոնների համար կատարվող վճարները մատնանշվում են աշխատանքային ծրագրում: Կամավոր վճարները կարող են օգտագործվել Ղեկավար մարմնի առաջարկությամբ` Գործադիր մարմնի կողմից հավանության արժանանալու պայմանով, կամ պարտադիր վճարները կրճատելու համար, կամ ԵԴԳԾ-ի շրջանակներում կոնկրետ աշխատանքներ ֆինանսավորելու համար:

5. Կանխիկով կատարված պարտադիր վճարները և կամավոր վճարներն ուղղվում են Ընդհանուր նպատակային ֆոնդ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։