Հոդված 6
Հոդված 6
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն Արձանագրության ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Արձանագրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ անել։
2. Առաջարկվող փոփոխությունների տեքստերը գրավոր ներկայացվում են Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այն փոխանցում է Արձանագրության բոլոր Պայմանավորվող կողմերին: Գործադիր մարմինը առաջարկված փոփոխությունները քննարկում է իր հաջորդ տարեկան հանդիպման ժամանակ՝ պայմանով, որ այդ առաջարկները Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից ուղարկվել են Արձանագրության Պայմանավորվող կողմերին առնվազն դրանից իննսուն օր առաջ:
3. Սույն Արձանագրությունում ցանկացած փոփոխություն, բացառությամբ հավելվածում կատարվող փոփոխության, ընդունվում է Արձանագրության Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների կողմից կոնսենսուսի հիման վրա և ուժի մեջ է մտնում Արձանագրության Պայմանավորվող կողմերի համար, որոնք այն ընդունել են, փոփոխությունն ընդունելու մասին իրենց փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի երկու երրորդի կողմից ավանդապահին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը: Ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում տվյալ փոփոխությունն ընդունելու մասին իր փաստաթուղթն այդ Պայմանավորվող կողմի կողմից ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը: