Հոդված 4
Հոդված 4
ԾԱԽՍԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
1. Պարտադիր վճարները կատարվում են սույն Արձանագրության հավելվածի պայմաններին համապատասխան:
2. Գործադիր մարմինը քննության է առնում հավելվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը.
ա) եթե ԵԴԳԾ-ի տարեկան բյուջեն ավելանում է 2.5 անգամ սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվա համար, կամ հավելվածում վերջին փոփոխությունների կատարման տարվա համար ընդունված տարեկան բյուջեի համեմատությամբ` կախված այն հանգամանքից, թե որն է եղել ավելի ուշ, կամ
բ) եթե Գործադիր մարմինը Ղեկավար մարմնի առաջարկությամբ նշանակում է նոր միջազգային կենտրոն, կամ
գ) սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո վեց տարի հետո, կամ հավելվածում կատարված վերջին փոփոխությունից վեց տարի հետո` կախված այն հանգամանքից, թե որն է եղել ավելի ուշ:
3. Հավելվածում փոփոխություններն ընդունվում են Գործադիր մարմնի կողմից կոնսենսուսի հիման վրա: