Հոդված 10
Հոդված 10
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո իննսուներորդ, երբ
ա) ԵԴԳԾ-ի աշխարհագրական շրջանակներում գտնվող 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված առնվազն տասնինը պետությունների և կազմակերպությունների կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվել, և
բ) այդպիսի պետությունների և կազմակերպությունների համար ՄԱԿ-ի վճարների սանդղակով հաշվարկված դրույքների միջինը գերազանցում է 40%-ը:
2. 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված յուրաքանչյուր պետության և կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ միանում են դրան այն բանից հետո, երբ վերը նշված 1-ին պարբերությունում սահմանված՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված պահանջները կատարվել են, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը: