Հոդված 12
Հոդված 12
ՆՈՒՅՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԸ
Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, դրա համար պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ժնևում հազար ինը հարյուր ութսունչորս թվականի սեպտեմբերի քսանութին:
_____________________
*Ներկայումս միջազգային կենտրոններ են համարվում Քիմիական համակարգման կենտրոնը, Օդերևութաբանական սինթեզող կենտրոն-Արևելքը և Օդերևութաբանական սինթեզող կենտրոն-Արևմուտքը:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին 1979 թվականի կոնվենցիայի, Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրության 4-րդ հոդվածում նշված Հավելված
2004 թվականից ԵԴԳԾ-ի ֆինանսավորման հետ կապված ծախսերի բաշխման համար պարտադիր վճարները հաշվարկվում են հետևյալ սանդղակին համապատասխան*.
Կողմերը ԵԴԳԾ-ի վճարների սանդղակ (%)
Բելառուս 0.0442
Բոսնիա և Հերցեգովինա 0.0093
Բուլղարիա 0.0303
Կանադա կամավոր
Խորվաթիա 0.0908
Կիպրոս 0.0885
Չեխիայի Հանրապետություն 0.4727
Էստոնիա 0.0233
Հունգարիա 0.2794
Լատվիա 0.0233
Լիխտեյնշտեյն 0.0140
Մալթա 0.0349
Մոնակո 0.0093
Նորվեգիա 1.5041
Լեհաստան 0.8801
Ռումինիա 0.1350
Ռուսաստանի Դաշնություն 2.7940
Սերբիա և Մոնտենեգրո 0.0466
Սլովակիա 0.1001
Սլովենիա 0.1886
Շվեյցարիա 2.9663
Թուրքիա 1.0245
Ուկրաինա 0.1234
Միացյալ Նահանգներ կամավոր
Ավստրիա 2.2050
Բելգիա 2.6287
Դանիա 1.7439
Ֆինլանդիա 1.2154
Ֆրանսիա 15.0552
Գերմանիա 22.7457
Հունաստան 1.2550
Իռլանդիա 0.6845
Իտալիա 11.7926
Լյուքսեմբուրգ 0.1863
Նիդեռլանդներ 4.0467
Պորտուգալիա 1.0757
Իսպանիա 5.8646
Շվեդիա 2.3906
Միացյալ Թագավորություն 12.8898
Եվրոպական համայնք 3.3376
Ընդամենը 100.0000
* Կարգը, որով Պայմանավորվող կողմերը թվարկված են սույն հավելվածում, գործածված է հատուկ նպատակով՝ Կոնվենցիայի գործադիր մարմնի կողմից հաստատված ծախսերի բաշխման համակարգի համար: Հետևաբար, այս ցանկը ԵԴԳԾ-ի ֆինանսավորմանն առնչվող Արձանագրության հատուկ դեպք է։
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 21-ին