Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ

1. Սույն Արձանագրությունը բաց է Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում 1984 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 1984 թվականի հոկտեմբերի 5-ը, իսկ հետո` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում՝ Նյու-Յորքում, մինչև 1985 թվականի ապրիլի 4-ը Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովում խորհրդատվական կարգավիճակ ունեցող պետությունների կողմից՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի 1947 թվականի մարտի 28-ի 36 (IV) բանաձևի 8-րդ պարբերությանը համապատասխան, ինչպես նաև Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի ինքնիշխան պետությունների անդամներից կազմված տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստորագրման համար, որոնք ունեն միջազգային համաձայնագրերի բանակցությունների վարման, կնքման, կիրառման իրավասություն սույն Արձանագրությունով կարգավորվող հարցերի վերաբերյալ՝ պայմանով, որ այդ պետություններն ու կազմակերպությունները Կոնվենցիայի կողմեր են:

2. Տնտեսական ինտեգրման այդպիսի տարածաշրջանային կազմակերպությունները, իրենց իրավասությունների շրջանակների ներքո գտնվող հարցերում, իրենց անունից իրականացնում են իրավունքները և կատարում են պարտականությունները, որոնք սույն Արձանագրությամբ վերագրվում են իրենց անդամ պետություններին։ Այդպիսի դեպքերում, այդ կազմակերպությունների անդամ պետությունները լիազորված չեն իրականացնելու այդպիսի իրավունքներ անհատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։