Հոդված 9
Հոդված 9
ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՄԻԱՆԱԼԸ
1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրող երկրների կողմից:
2. Սույն Արձանագրությունը 1984 թվականի հոկտեմբերի 5-ից բաց է 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պետությունների և կազմակերպությունների կողմից միանալու համար:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իրականացնում է ավանդապահի գործառույթները: