Հոդված 2
Հոդված 2
Կողմերն օժանդակում են ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործող օբյեկտների (այսուհետ՝ Օբյեկտներ) կայուն գործառնությանը և անվտանգության ամրապնդման ապահովմանը, միջուկային վթարների կանխարգելման նպատակով համատեղ միջոցառումների իրականացմանը, արտակարգ իրավիճակներում Օբյեկտների գործունեության հուսալիության պահպանման նպատակով փոխօգնության կազմակերպմանը:
Կողմերը փոխգործակցում են ազգային նորմերի և օրենքների մերձեցման հարցերում, որոնք նպաստում են Օբյեկտների միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովմանը, հաշվի առնելով Ատոմային էներգետիկայի միազգային գործակալության չափանիշները և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորությունների կատարումը: