Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Կողմերը նպաստում են Համաձայնագրի մասնակից պետությունների՝ տեխնոլոգիական և գիտատեխնիկական բազայի զարգացմանը, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրմանը` հաշվի առնելով դրանց գերակայությունը և հնարավոր ներուժը տնտեսության արդիականացման բնագավառում:

Կողմերը զարգացնում են համագործակցությունը գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների, համատեղ գիտահետազոտական և փորձարարանախագծային աշխատանքների իրականացման, տեխնիկական փաստաթղթերի և գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման բնագավառներում` ըստ Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրության:

Կողմերը, համաձայն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների՝ միջուկային զենքի չտարածման միջազգային պարտավորությունների, փոխգործակցություն են իրականացնում միջուկային վառելիքի և ատոմային էներգետիկայի համալիր ցիկլի, այդ թվում՝ ուրանի հանքավայրերի մշակման, միջուկային վառելիքի պատրաստման, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման, այդ թվում՝ օգտագործած իոնիզացնող ճառագայթման աղբյուրների, դրա բաղադրիչների և բաղադրամասերի, օգտագործած միջուկային վառելիքի վերամշակման, ռադիոակտիվ թափոնների կառավարման նպատակով միջուկային տեղակայանքների և օբյեկտների նախագծման, կառուցման և անվտանգ շահագործման, տեխնոլոգիական մշակումների և լուծումների զարգացման, համատեղ միջկառավարական երկկողմ ու բազամակողմ նախագծերի, միջոցառումների և ծրագրերի մշակման և իրականացման բնագավառներում` ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։