Հոդված 3
Հոդված 3
Կողմերը, հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների միջազգային պարտավորությունները, նպաստում են ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու բնագավառում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական կարգավորման համակարգի զարգացմանը և միջոցներ են ձեռնարկում անվտանգության, ստանդարտացման, համապատասխանության գնահատման և չափագիտության ապահովման միասնական մոտեցումներ մշակելու ուղղությամբ` Օբյեկտների հուսալի ու անվտանգ գործառնության և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների համագործակցության բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով:
Կողմերը նպաստում են Օբյեկտների տեղակայման, նախագծման, կառուցման, շահագործման, շահագործման հանձնելու և շահագործումից հանելու ընթացքում անվտանգության նորմերի և կանոնների մշակման և մերձեցման գործունեության համակարգմանը, դրանց համար սարքավորումների նախագծման և պատրաստման, ինչպես նաև նորմերի և կանոնների տեղայնացման ու ներդրման համար մեթոդական ուղեցույցների մշակմանը:
Կողմերը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում են մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցներին հետևելը, այդ թվում՝ գաղտնիության և համապատասխան բնույթի տեղեկատվության գաղտնիության ապահովումը: