Հոդված 8
Հոդված 8
Յուրաքանչյուր Կողմ նշանակում է լիազոր (իրավասու) մարմին, որին վերապահված է սույն Համաձայնագրի կատարումը, որի մասին ծանուցում է սույն Համաձայնագրի ավանդապահին` միաժամանակ ծանուցելով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Լիազոր (իրավասու) մարմնի գործառույթները կարող են իրականացնել նախարարությունները, գերատեսչությունները, պետական միավորումները կամ այլ կազմակերպություններ, որոնք ապահովում են ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում Կողմերի գործունեության համակարգում:
Լիազոր (իրավասու) մարմնի փոփոխման դեպքում համապատասխան կողմը 30 օրացուցային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է սույն Համաձայնագրի ավանդապահին: